Օգոստոսի 23-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնից հավելել են, որ Շիրակում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում ցերեկը սպասվում է 35-37 աստիճան, երեկոյան՝ 28-30 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 29-32 աստիճան տաքություն։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 29-32, նախալեռնային շրջաններում՝ 32-34 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 26-30 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 27-30 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 27-31 աստիճան, հովտային շրջաններում՝ 31-34 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 28-31, նախալեռնային շրջաններում՝ 31-35 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32-35, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 35-37 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 35-37 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 27-30, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 35-37 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 22-25, նախալեռնային շրջաններում՝ 25-29 աստիճան, հովտային շրջաններում՝ 31-34 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 28 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







