Օգոստոսի 15-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնից տեղեկացրել են, որ Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում ցերեկը սպասվում է 32-34 աստիճան, երեկոյան՝ 25-27 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 24-29 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-27, նախալեռնային շրջաններում՝ 30-31 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 20-24 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 23-27 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 26-30 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-28, նախալեռնային շրջաններում՝ 28-32 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 30-33, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 32-35 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 32-35 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 24-27, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 32-35 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 20-24, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 24 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







