Օգոստոսի 11-ին մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները:
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։





































