Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով կա զոհ։
Ավտովթարի մասին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել օգոստոսի 2-ին՝ ժամը 22։04-ին։
Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել է, նշել են գերատեսչությունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







