Այս շաբաթ նույնպես օդի ջերմաստիճանն այօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն»,- գրել է Սուրենյանը։
Նշենք, որ փետրվարի 17-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում, Արցախում, 17-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով:
Մայրաքաղաքում 17-ի գիշերը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







