Այսուհետ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղն ավելի պաշտպանված կլինի. գյուղի դպրոցը, մանկապարտեզը և բուժկետն ունեն պաշտպանական պատեր։ Այս մասին գրառում է կատարվել Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
Համաձայն աղբյուրի՝ Փետրվարի 15-ին Բերդավան գյուղում տրվեց պաշտպանիչ պատերի տեղադրման ծրագրի մեկնարկը։
Ծրագիրն իրականացվում է Պահապան զարգացման հիմնադրամ / Pahapan Foundation-ի նախաձեռնությամբ և բարերար Գրիգոր Ավագյանի ընտանիքի աջակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել են «Պահապան» հիմնադրամի տնօրեն, Տավուշի մարզպետի խորհրդական Ինգա Հարությունյանը, Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Սարգիս Ալեքսանյանը և Սոֆյա Հովսեփյանը, որը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում Տավուշի սահմանապահ գյուղերի խնդիրները:
Քննարկվել են նաև գյուղի բուժկետի և դպրոցի ապաստարանների արդիականացման և վերազինման հնարավորությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







