2020 թվականի հունվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 10846 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2019 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել է 42.0%-ով, իսկ 2019 թվականի հունվար ամսվա համեմատ՝ աճել 17.8 %-ով: Այս մասին ասված էՀՀ Կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջում։
«Երևան քաղաքում 2020 թվականի հունվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ՝ աճել է 0.6 %-ով, իսկ 2019 թվականի հունվար ամսվա համեմատ՝ 16.0 %-ով :
Մարզերի քաղաքներում 2020 թվականի հունվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ` աճել է 0.5 %-ով, իսկ 2019 թվականի հունվարի համեմատ՝ 6.4%-ով»,-նշված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







