Հայաստանում նոյեմբերի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +8-ից 10 աստիճան, երեկոյան՝ +2-ից 4 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +1-ից +5 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +1-ից +4 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +6-ից +8 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +2-ից +6 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +8-ից +12 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +8-ից +12 աստիճանի, հովտային շրջաններում՝ +10-ից +14 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +1-ից +4 աստիճան, նախալեռնային՝ +5-ից +9 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +7-ից +10 աստիճան, հովտային շրջաններում՝ +8-ից +11 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +8-ից +11 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +1-ից +3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +8-ից +11 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +2-ից +6, նախալեռնային շրջաններում՝ +4-ից +9, հովտային շրջաններում՝ +13-ից +16 աստիճան։
Արցախում կանխատեսվում 7 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







