Երևանի Լեմկինի փողոցում դանակահարված 29-ամյա երիտասարդն այսօր մահացել է հիվանդանոցում, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Դանակահարության մեջ կասկածվող՝ 2001 թվականին ծնված անձը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։
ՆԳՆ-ից հիշեցրել են, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Երևանի Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացու մասին։ Դեպքի վայր մեկնած շտապօգնության խումբը 29-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներով տեղափոխել էր հիվանդանոց։
ՆԳՆ քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողները պարզել են, որ դանակահարությունը տեղի է ունեցել ոչ թե Բաղրամյան պողոտայում, այլ Լեմկինի փողոցում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







