Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները իրենց գյուղի ճանապարհի նորոգման հարցը բարձրացնում են արդեն առնվազն 25 տարի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտնել է, որ այս տարի բերքաբերցիները կունենան հիմնանորոգված ճանապարհ․ աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով:
«Ի դեպ, երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները խոստացել են նորոգել ճանապարհը: Նշեմ նաև, որ 1980 թվականից ի վեր՝ ճանապարհը չի նորոգվել»,- գրել է Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







