ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Էս նկարում ես որպես «Հայկական Ժամանակի» լրագրող լուսաբանում էի Ազգային Ժողովի հերթական ձանձրալի նիստը: Նիստից րոպեներ առաջ էդ տարիների դեգեներատ պատգամավորներից մեկը սպառնում էր, որ իմ նյութերի պատճառով շուտով հոգեհանգիստս ա կազմակերպելու` անձամբ: Բնականաբար՝ դուխը չհերիքեց։
Մամուլի համար Հայաստանում երբեք հեշտ ժամանակներ չեն եղել: Հիմա էլ հեշտ ժամանակներ չեն:
Շնորհավորում եմ իմ գործընկեր բոլոր լրագրողներին` Մամուլի ազատության օրվա կապակցությամբ:
Չնանձնվեք երբեք»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







