Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:20

Արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու միակ միջոցը աշխատանքն է․ Բաթոյան

Արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու միակ միջոցը աշխատանքն է․ Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորել է Աշխատավորների օրը։

Նախարարը նշել է, որ այսօր աշխատավորների միջազգային օրը անսովոր մի իրավիճակում ենք նշում, որը ստիպում է մեզանից յուրաքանչյուրին՝ վերանայել մեր պատկերացումները աշխատանքի և աշխատանքային իրավունքների վերաբերյալ:

«Երկու տարի առաջ՝ հեղափոխությունից հետո, Հայաստանի նոր կառավարությունը հայտարարեց, որ աղքատության հաղթահարման ճանապարհին իր ուղենիշը լինելու է աշխատանքը: Մենք սոցիալական պաշտպանության ոլորտում վերանայում ենք մեր քաղաքականությունն ու բոլոր ծրագրերը՝ աշխատանքը աստիճանաբար դարձնելով սոցիալական աջակցության շղթայի մի մաս:

Մենք համոզված ենք, որ արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու միակ միջոցը աշխատանքն է» ,- նշել է նախարարը:

Բաթոյանը նկատել է, որ այս օրերին հաճախ հնչող «չգրանցված աշխատող» արտահայտությունը բնորոշում է չպաշտպանված աշխատանքային իրավունքները:

Նա տեղեկացրել է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված և աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ վերանայվեց աշխատանքի տեսչություն չունենալու՝ տարիներ առաջ կայացված որոշումը: Նախապատրաստել և ԱԺ են ներկայացրել «Աշխատանքային օրենսգրքում» մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում հավելյալ լիազորություններ են սահմանվում նաև տեսչական մարմնին, որն այս տարվանից մասամբ, իսկ մյուս տարվանից լիարժեք պետական վերահսկողություն կիրականացնի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ:

«Մենք շատ անելիքներ ունենք աշխատանքային պայմանների բարելավման, նոր հնարավորությունների ստեղծման գործում, որի արդյունավետությունը կախված է ինչպես արհմիությունների և գործատուների, այդպես էլ քաղաքացիների հետ համագործակցությունից:

Շնորհավորում եմ բոլորիս՝ աշխատավորների տոնի կապակցությամբ, և շնորհակալություն հայտնում արհմիություններին և աշխատանքային իրավունքների բոլոր պաշտպաններին»,- նշել է Բաթոյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+