«Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերությունը չեխական «Գեպարդ Էքսպրես» (Gepard Express) տուրօպերատորի հետ համատեղ հայտարարել է Հայաստանից Վրաստան զբոսաշրջային գնացքի մասին։
Ինչպես հաղորդում է ՀԿԵ-ի մամուլի ծառայությունը, առաջին գնացքը 9-օրյա ուղևորությամբ կմեկնի հունիսի 28-ին և կանցնի Հայաստանով և Վրաստանով։
«300 զբոսաշրջիկ՝ հիմնականում եվրոպական երկրներից, կայցելեն Սևան, Երևան և Շիրակ, Թբիլիսի, Քութայիս և Բաթում»,- ասված է հայտարարության մեջ։
Հրապարակման մեջ նշված է, որ ընկերությունը չարտերային ուղևորությունների մի շարք հաջող փորձեր ունի ներպետական ուղղություններով՝ էլեկտրագնացքների միջոցով։
Վերջին չարտերային ուղևորությունը տեղի էր ունեցել հունիսի 21-ին՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղով, սակայն առաջին անգամ է, որ նմանատիպ նախագիծն իրականացվում է միջազգային երթուղում՝ զբոսաշրջային նպատակներով, հավելել է ընկերությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







