Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:01

Հայաստանյան 8 ՀԿ հորդորել է խզել ՌԴ-ի հետ հեռահաղորդակցության համագործակցությունը

Հայաստանյան 8 ՀԿ հորդորել է խզել ՌԴ-ի հետ հեռահաղորդակցության համագործակցությունը

Հայաստանյան 8 հասարակական կազմակերպություն հայտարարությամբ է հանդես եկել՝ ՀՀ կառավարությանը հորդորելով խզել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը և դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ-ում։

Հայտարարության հեղինակները վստահ են, որ ռուսաստանյան իշխանություններին մոտ կանգնած շրջանակները և մեդիա ռեսուրսները փորձում են ակտիվորեն միջամտել ՀՀ-ի հասարակական-քաղաքական և իրավական գործընթացներին և «ներազդել Հայաստանի ներքին իրավիճակի վրա՝ գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»։

Կազմակերպությունները, որպես այդպիսի փորձի օրինակ, մատնանշել են «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի վարողի՝ հունիսի 18-ին արած որակումները ՀՀ իշխանությունների, պետության ու ժողովրդի հասցեին։

Ըստ հայտարարության՝ Սոլովյովը ՀՀ իշխանություններին և, մասնավորապես, վարչապետին անվանել էր սրիկա, ծախու, «թուրքոլ» (թուրքամետ) և տարակուսել, թե «Հայաստանի ժողովուրդը որևէ մասնակցություն ունի՞ երկրի ճակատագրին վերաբերող հարցերին, թե՞ շուտով Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին»։

Կազմակերպությունների կարծիքով՝ բազմաթիվ հիմնավորումներ են կուտակվել պայմանագրի խզման համար, և այս քայլով անհրաժեշտ է դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ հանրային մուլտիպլեքսով, անհրաժեշտ այլ միջոցառումներ ձեռնարկել և համապատասխան քննարկումներ կազմակերպել փորձագիտական հանրության հետ՝ «Հայաստանի տեղեկատվական միջավայրն օտարերկրյա հիբրիդային ազդեցությունից պաշտպանելու նպատակով»։

ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ հաղորդումը հեռարձակվել էր ցանցային օպերատորների միջոցով։ Նրա խոսքով՝ հաջորդ նստաշրջանի ժամանակ համապատասխան կարգավորմամբ՝ վերահսկողություն կհաստատվի նաև ցանցային օպերատորների հեռարձակման բովանդակության վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+