Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:15

Դավիթի ավարտական օրն էր, որին չմասնակցեց․ աուտիզմ ունեցող տղայի մայր

Դավիթի ավարտական օրն էր, որին չմասնակցեց․ աուտիզմ ունեցող տղայի մայր

Սյուզի Շալունցը հայտնել է, որ իր երեխան՝ Դավիթը, աուտիզմ ունենալու պատճառով զրկվել է մայիսի 23-ին «Վերջին զանգի» միջոցառմանը մասնակցելուց։

«Այսօր իմ որդու՝ Դավիթի ավարտական օրն էր, որին նա չմասնակցեց։ Այս օրը ես պատկերացնում էի տարիներ շարունակ։ Ներկայացնում էին նրան բեմի վրա, ժպիտը դեմքին, ձեռքիս մեջ` ծաղիկներ… Բայց այդ օրը եկավ առանց իր իրական ներկայության։ Դավիթը մնաց տանը։ Դավիթը յուրահատուկ է։ Նա տեսնում է այն, ինչ մենք չենք նկատում, նա լսում է աշխարհի ձայներն ուրիշ խորությամբ։ Բայց նա նաև վախենում է բարձր աղմուկից, անկանխատեսելի միջավայրից։ Նա պատրաստ էր ավարտել, բայց աշխարհը պատրաստ չէր նրան ընդունել»,- գրել է մայրը։

Նա նշել է, որ թեպետ տղան աուտիզմ ունի, բայց պատմությունը միայն աուտիզմի մասին չէ։

«Սա պատմություն է մի տղայի մասին, ում ընդունելը հեշտ չէր ո՛չ դպրոցին, ո՛չ հասարակությանը։ Դավիթն այսօր այնտեղ չէր, որովհետև իր իրական կարիքները չտեսան, չլսեցին, ու ոչ ոք չփորձեց ձևավորել մի տարածք, ուր նա կզգար իրեն վստահ ու արժևորված։ Պարզ դարձավ՝ սա իր տոնը չէր։ Ես՝ որպես մայր, անցել եմ մեղքի, վախի, ուժասպառության շատ փուլեր։ Եվ այսօր նույնպես կանգնելով այս ցավոտ փաստի առաջ՝ պիտի անկեղծ ասեմ․ ես էլ պատրաստ չէի։ Ոչ մի մասնագետ երբևէ չէր աշխատել ընտանիքիս հետ, չէր նախապատրաստել այսպիսի կարևոր և ցավոտ սահմանագծին։ Ես մենակ էի իմ ընտրության մեջ` թողնել, որ նա տա՞նը մնա, թե՞ ստիպել անցնել մի փորձություն, որը նա շատ դժվարությամբ կհաջողեր»,- հավելել է նա։

Մայրն ընդգծել է, որ որդու պատմությունը չհաջողված ներառականության հետևանք է։

«Սա մի համակարգի հետևանք է, որտեղ խոսում են «ներառման» մասին, բայց մոռանում են, որ դրա ամենակարևոր մասն այն ընտանիքներ են, ովքեր ապրում են յուրահատուկ երեխաների հետ։ Ես չեմ մեղադրում։ Բայց նաև չեմ լռում։ Ես ուզում եմ, որ հաջորդ Դավիթը բացակա չլինի իր իսկ տոնից։ Որ նրա մայրը կողքին կանգնի ուժեղ, պատրաստված։ Որ նրա վախը վերածվի հպարտության։ Եվ եթե այս օրը բեմում չհնչեց Դավիթի անունը, թող որ հնչի այստեղ, այս տողերում բարձր, հստակ և ուժեղ»,- եզրափակել է նա։

Հայաստանում անցած տարի գրանցվել է հաշմանդամություն ունեցող ավելի քան 11 հազար երեխա, որոնց 35%-ը Երևանում է, մյուս մասը՝ մարզերում։ Տղաների թիվը 2,5 անգամ գերազանցում է աղջիկներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+