Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:10

«Չեմ ներկայացնելու», «ճիշտ որոշում է». հարցում` եկամուտների պարտադիր հայտարարագրման մասին

«Չեմ ներկայացնելու», «ճիշտ որոշում է». հարցում` եկամուտների պարտադիր հայտարարագրման մասին

Հայաստանի կառավարության որոշմամբ համընդհանուր հայտարարագրումը պարտադիր է դարձել. 2024 թվականի եկամուտների համընդհանուր հայտարարագրումը պետք է ներկայացվի մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը։ Սկզբում վերջնաժամկետը նախատեսված էր 2025 թվականի մայիսի 1-ը, սակայն երկարաձգվել է՝ հաշվի առնելով տեխնիկական և կազմակերպչական խնդիրները:

Հայտարարագրման ենթակա են աշխատավարձը, բոնուսները, հավելավճարները, արձակուրդային վճարները, քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված վճարումները, ինչպես նաև վարձակալությունից ստացված եկամուտները։

Armenia Today-ի նկարահանող խումբը երևանցիներից հետաքրքրվել է՝ արդյոք արդեն հայտարարագրե՞լ են իրենց եկամուտները, հե՞շտ էր գործընթացը։ Նաև հարցրել ենք, թե ինչպե՞ս են ընդհանրապես վերաբերվում համակարգի ներդրմանը։

Հարցման մասնակիցների մեծ մասն ասել է, որ դեռ չեն հայտարարագրել իրենց եկամուտները: Քաղաքացիներից ոմանք նաև դժգոհել են, որ գործընթացն ավելորդ բեռ է դարձել իրենց համար։ Նրանք շեշտել են, որ այլ երկրներում այդ գործառույթը քաղաքացին չի իրականացնում:

«Չեմ կարողանում անել։ Երկար տարիներ ապրել եմ արտասահմանում, որտեղ կա այս օրենքը, բայց այնտեղ հայտարարագիր լրացնելու բեռն աշխատողի վրա չի մնում, գործատուն է դա կատարում։ Իսկ այստեղ պետք է դու անես կամ դրա համար լրացուցիչ վճարես։ Դա բարդ սիստեմ է»,- ասել է քաղաքացիներից մեկը:

Հարցման մեկ այլ մասնակից, որ թոշակառու է, պատասխանելով մեր հարցին, նշել է, որ պատրաստ է իր թոշակը հայտարարագրել, եթե «վերևներն» առաջինը հայտարարագրեն իրենց ունեցվածքը։

«Ստվերը կկրճատվի, երբ իշխանություններն ազնվորեն ներկայացնեն իրրենց հայտարարագրերը»,- հավելել է քաղաքացիներից մեկը։

Կան նաև քաղաքացիներ, որոնք իշխանությունների այս որոշմանը կողմնակից են:

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+