Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:24

Ոստիկան աշխատելու տարիքային շեմը կփոխվի․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Ոստիկան աշխատելու տարիքային շեմը կփոխվի․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Կառավարությունը մայիսի 8-ի նիստում հավանություն է տվել ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանելու նախագծին։ Գործող օրենսդրությամբ 35 տարին լրացած անձինք չեն կարող անցնել ծառայության, իսկ օրինագծի ընդունման դեպքում նրանք նույնպես կարող են աշխատել համակարգում։

Ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային վերին շեմի սահմանման նպատակահարմարությունը բացակայում է, քանի որ առաջնային նշանակություն ունեն որակական չափանիշները։

«Եթե անձն իր մասնագիտական կարողություններով, ֆիզիկական պատրաստականությամբ ու առողջական վիճակով համապատասխանում է սահմանված չափանիշներին, ապա տարիքը նման պարագայում չպիտի հանդիսանա որոշիչ չափանիշ, որը կխոչընդոտի ոստիկանությունում ծառայության անցնելուն։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումը հանել՝ հնարավորություն տալով ոստիկանությունում ծառայության անցնել նաև 35 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները»,- ասված է նախագծում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է անձի ֆունկցիոնալության օբյեկտիվ գնահատման համակարգ ունենալու կարևորությունը և այս համատեքստում առաջարկել նույն տրամաբանությունը կիրառել ՀՀ ԶՈւ-ում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+