89 տարեկանում մահացել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը հայտնում է «Հայաքվե» նախաձեռնությունը:
ԳԱԱ ակադեմիկոսը 1965 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, հանդիսացել է ԵՊՀ գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչը, ապա ԵՊՀ ռեկտոր՝ 1993-2006 թթ.։ 2006-2021 թթ․ զբաղեցրել է ԳԱԱ նախագահի պաշտոնը։
Մարտիրոսյանի մշակած ալիքատարային քվանտային ուժեղացուցիչը РАТАМ-600 մեծ ռադիոաստղադիտակի ընդունող համակարգի զգայունությունը մեծացրել է 14 անգամ, որը թույլ է տվել հետազոտել տիեզերական մի շարք լազերային աղբյուրների ռադիոճառագայթումը։ Նրա գիտական ղեկավարությամբ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծված բարձր զգայնության ռադիոընդունիչ սարքերը լայնորեն կիրառվել են բնական պաշարների հետազոտման «Պրիրոդա» և «Օկեան» տիեզերական ծրագրերում, ինչպես նաև ռադիոաստղագիտական և բժշկակենսաբանական հետազոտություններում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







