Ամերիկյան իրապատում-շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կարճամետրաժ ֆիլմ է հրապարակել, որը ստեղծվել է երաժիշտներ Արամ Բաժակյանի, Ալան Սեմերջյանի եւ նկարիչ Գևորդ Մուրադի համագործակցության արդյունքում։
«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է, և ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է այն։ Ես ցանկանում եմ ձեզ հետ կիսվել համատեղ աշխատանքով, որը ստեղծվել է Ցեղասպանության զոհերի թոռների կողմից»,- Twitter-ի իր միկրոբլոգերում գրել է Քիմը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







