Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերվել է արջի քոթոթ, հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Ըստ հաղորդագրության՝ տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին տեսել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։
Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել է կենդանիների վերականգնողական կենտրոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







