Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
ՀՀ տարածքում փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը, հավելել են ծառայությունից։
Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանն Armenia Today-ին ապրիլի 9-ին տեղեկացրել էր, որ Լարսում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը սահմանափակվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում գտնվող Խաչի լեռնանցքում ձնահյուսի բարձր վտանգի պատճառով։