Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:08

ԱԺ հանձնաժողովն ընդունեց տրանսպորտից առանց վճարման օգտվողներին տուգանելու նախագիծը

ԱԺ հանձնաժողովն ընդունեց տրանսպորտից առանց վճարման օգտվողներին տուգանելու նախագիծը

Ազգային ժողովի տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տրանսպորտից առանց վճարման օգտվողներին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ տուգանելու նախագծին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարզաբանեց, որ նախագծով վարչական իրավախախտման արձանագրման երեք տարբերակ են առաջարկել։ Առաջինը վերաբերում է առանց վճարը վճարելու երթևեկությանը, երկրորդը՝ այլ ուղևորի արտոնության իրավունքի օգտագործմանը, երրորդը՝ երբ վճարում իրականացվել է, սակայն տրանսպորտում վավերացում չի անցել։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Արման Ղազարյանը դեմ արտահայտվեցին նախագծին՝ նշելով, որ իշխանություններն այսպիսով փորձում են կանխել հետագայում հնարավոր բողոքի ակցիաները՝ կապված տրանսպորտի թանկացման դեմ։

Հղում անելով նախագծի տեքստին՝ Ղազարյանը նշեց, որ իշխանությունները տրանսպորտի համար չվճարելու դեպքում կարող են վերցնել քաղաքացիների փաստաթղթերը, զննել նրանց, ինչպես նաև վարչական ձերբակալության ենթարկել։

«Մարդիկ 150 դրամ չվճարելու համար կարող է մեծ գլխացավանքի մեջ հայտնվեն։ Սա խիստ պատի՞ժ չէ։ Մարդուն ժամերով սպասեցնել եք տալու, մինչև ոստիկանները գա՞ն, ձեռները ոլորե՞ն ու տանե՞ն»,- ասաց Ղազարյանը։

Դանիելյանն էլ հեգնեց՝ նշելով, որ պատիժների ցանկում պակասում է միայն գնդակահարությունը։

«Գնդակահարությունն էլ ավելացնեիք։ Այս օրինագիծը խայտառակություն է, մարդկանց տուգանքի մատերիալ եք սարքում»,- հավելեց նա։

2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որն սկսել էր գործել 2025-ի հունվարի 1-ից և նախատեսում էր տրանսպորտի թանկացում։

2024թ. դեկտեմբերի 20-ին քաղաքապետարանը հետաձգել էր համակարգի ներդրումը մինչև փետրվարի 1-ը։ Հունվարի 19-ին Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը երևանցիներին կոչ էին արել բոյկոտել փետրվարի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը և ստորագրահավաքներ նախաձեռնել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին հայտարարել էր, որ քաղաքապետարանը որոշել է փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտով մեկ ուղևորության համար նոր սակագին սահմանել՝ 150 դրամ։ Ի պատասխան՝ Մարությանը կոչ էր արել փետրվարի 1-ից չդադարեցնել բոյկոտը։

Մարտի 27-ին կառավարությունը հավանություն էր տվել նախագծին, որով Երևանում տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվողները կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+