Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում այսօր շամը 21.00-ին անջատում ենք մեր տների լույսերը և մեր բջջային հեռախոսների միացված լապտերները ուղղում դեպի Ծիծեռնակաբերդ:
«Ծիծեռնակաբերդը կարձագանքի։ Նրանք՝ ում տնից Ծիծեռնակաբերդը չի երևում, արձագանքը կտեսնեն հեռուստատեսային եթերին հետևելով»,- գրել է վարչապետը։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ կլինի։
Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար այսօր ժամը 21.00-ին, եկեղեցու զանգերի ներքո բոլորիս հայացքը կուղղվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:
««Լուսավառ ոգեկոչման րոպեն» կխորհրդանշի մեր միասնական ներկայությունն անմար կրակի մոտ»,- նշվում է Կառավարության ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







