ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:
«Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները»,- գրել է Ավինյանը։
Պարետը հայտնում է, որ հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝
-Մշակող արդյունաբերության հատվածում՝
-Պոլիգրաֆիական գործունեություն
-Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն
-Քարի սղոցում, մշակում և հարդարում
-Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն
-Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն
-Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում
-Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում
-Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝
-Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների
-Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր
-Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր
-Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ
-Տեղեկատվություն, կապ հատվածում՝
-Գրքերի հրատարակություն
-Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում
-Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը
-Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝
-Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ
-Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում
-Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝
-Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ
-Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝
-Արհեստակցական միությունների գործունեություն
-Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում
-Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում
-Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում
Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:
«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:
«Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով: Մնացած մանրամասները՝ որոշման մեջ», -գրել է Ավինյանը։
Պարետի նախկինում կայացրած որոշման համաձայն՝ շարունակում են փակ մնալ՝
-Ժամանցի կենտրոնները (արճարաններ, ռեստորաններ, հանգստի գոտիներ, շահումով խաղերի կենտրոններ)
-մշակութային և ուսումնական կենտրոնները (թանգարաններ, կինոթատրոններ, գրադարաններ)
-իրավաբանական և խորհրդատվական կենտրոններ
— Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում գործունեություն ծավալող կենտրոնները
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







