Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:24

Ի՞նչ եղանակ սպասել ապրիլ ամսին

Ի՞նչ եղանակ սպասել ապրիլ ամսին

Ապրիլին Հայաստանում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճան՝ 1-2 աստիճանով, հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա նշել է, որ տեղումների քանակն ապրիլին կլինի նորմայի սահմաններում։

«Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ։ Այս ամիս հիմնականում գերակշռելու են արևադարձային հոսանքների ներթափանցման պրոցեսները, բայց չի բացառվում, որ ապրիլի վերջին առանձին օրերի ունենանք արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժում»,- տեղեկացրել է նա։

Սուրենյանի խոսքով՝ քանի որ ապրիլի տեղումների նորմայի քանակը բավականին բարձր է, իսկ տեղումները նորմայի սահմաններում են, դա նշանակում է, որ ապրիլին կունենանք բավականաչափ շատ տեղումներ։

Նա նշել է, որ արևադարձային հոսանքների ներթափանցման օրերին ցերեկային ժամերին Շիրակում, Արագածոտնի, Վայոց ձորի  լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-23, Լոռիում մինչև 21-25, Տավուշում մինչև 29-31 աստիճան, Արարատում ջերմաստիճանը կտատանվի 26-30 աստիճանի սահմաններում, Սյունիքի հովտային գոտում՝ 28-32, իսկ Սյունիքի նախալեռներում մինչև 21-26 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է արկտիկական հոսանքների ներթափանցմանը, ապա այդ օրերին, Սուրենյանի խոսքով, Շիրակում, Արագածոտնի, Վայոց ձորի տարածքների լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային շրջաններում գիշերը հնարավոր է մինչև -6-ից -10 աստիճան, Լոռիում -2-ից -5, Տավուշում 0-ից -2, Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում՝ 0-3 աստիճան, Սյունիքի հովտային շրջաններում 2-5, նախալեռնային հատվածներում -2-ից -5, իսկ Երևանում՝ 0-2 աստիճան տաքություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+