Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:08

Հայտնի է, երբ արցախցիները Երևանում հանրահավաք կանցկացնեն. ԶԼՄ

Հայտնի է, երբ արցախցիները Երևանում հանրահավաք կանցկացնեն. ԶԼՄ

Մարտի 29-ին արցախցիները ծրագրում են լայնածավալ հանրահավաք անցկացնել Երևանի «Ազատության» հրապարակում, գրում է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ բացի սոցիալական խնդիրներից, նրանք բարձրաձայնելու են արցախահայության վերադարձի իրավունքի, ինչպես նաև Բաքվում պահվող գերիների հարցը։

«Չնայած տեղեկություններին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա հանրահավաքից առաջ հերթական անգամ «բռնել-բռնոցիի» հրահանգ է տալու ուժայիններին, իսկ որոշ արցախցիների նկատմամբ քրեական հետապնդումներով կփորձի ահաբեկել մյուսներին, սա չի կանգնեցնում տեղահանվածներին»,- պնդում է «Հրապարակը»։

Մարտի 19-ին «Հրապարակ»-ը տեղեկացրել էր արցախցիների՝ պետաջակցության ծրագիրը լիովին շարունակելու պահանջով ակցիայի մասին։ 

Կառավարությունը 2024 թվականի նոյեմբերի 21-ին վերանայել էր բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող պետական աջակցության պայմանները (40 հազար դրամ բնակարանի վարձի փոխհատուցում և 10 հազար դրամ՝ կոմունալ վարձերի փոխհատուցում) և այն կվճարի միայն բնակչության անապահով խավին դասվող անձանց 2025 թվականի ապրիլի 1-ից։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր  223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել էին 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+