Հայոց ցեղասպանության թանգարանում պահվող ցուցանմուշների առցանց ցուցադրության ծրագիր ունի ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Կառավարության մամուլի կենտոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ արդյոք նախատեսու՞մ են իրականացնել Ցեղասպանության թանգարանի ցուցասրահների առցանց ցուցադրություն։
Նախարարը նշեց, որ ծրագիր ունեն՝ թանգարանի ուղեկցողը ցույց տա մութ հատվածներում պահվող կամ ոչ այնքան տեսանելի ցուցանմուշները։
«Առաջարկվող ծրագիրն այն ծրագրի շրջանակներում է, որն իրականացրել են անցած մեկ ամսվա ընթացքում՝ արտակարգ դրության հաստատումից ի վեր», — ասաց նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







