ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը չի մահացել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հաղորդվում է, որ Շուգարյանն այժմ պայքարում է կյանքի համար․ այս պահին բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։
Նշենք, որ Շուգարյաի մահվան մասին տեղեկատվությունը տարածել էր ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ավելի ուշ Հակոբյանը նաև հերքել է տեղեկատվությունը՝ նշելով․
«Մեղք եմ գործել: (Ռուբենը չի մահացել, պարզապես անջատել են արհեստական շնչելու սարքը, քանի որ…. Չգիտեմ, ոնց գրեմ: ԱՄՆ-ից սխալ ինֆորմացիա ստացա: Ներեցեք..»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







