Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:26

Գարեգին Բ-ն ՀՅԴ Բյուրոյի հետ քննարկել է ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները

Գարեգին Բ-ն ՀՅԴ Բյուրոյի հետ քննարկել է ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամների հետ քննարկել է Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները, հայտնում է ՀՅԴ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգային սպառնալիքներին և Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր։ Առկա խնդիրների դիմագրավման գործում ընդգծվել է ազգային միասնության ու համախմբման անհրաժեշտությունը։

Կուսակցության ներկայացուցիչները կաթողիկոսին տեղեկություններ են փոխանցել ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի աշխատանքների մասին։ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է բյուրոյի նորընտիր ներկայացուցչին և անդամներին՝ կարևորելով համազգային ներուժի ծառայեցումը հանուն հայրենիքի զորացման, ազգի արժանապատիվ ու լուսավոր գալիքի կերտման։

Մարտի 6-ին ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովն ընտրել էր բյուրոյի նոր կազմը։ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Կազմում ընտրվել էին նաև Լիլիթ Գալստյանը (Հայաստան), Տարոն Տոնոյանը (Հայաստան), Արսեն Համբարձումյանը (Հայաստան), Սևան Դանիելյանը (Իրան), Խաժակ Մկրտչյանը (ԱՄՆ), Տարոն Տեր-Խաչատուրյանը (ԱՄՆ), Հովսեփ Տեր-Գևորգյանը (Ֆրանսիա), Մուրադ Փափազյանը (Ֆրանսիա), Հակոբ Բագրատունին (Լիբանան) և Րաֆֆի Տոնապետյանը (Կանադա):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+