Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:30

Հանրային կյանքում կանանց ներուժի ներառումն առաջ է բերում մարտահրավերներ. Փաշինյանի շնորհավանքը Մարտի 8-ի առթիվ

Հանրային կյանքում կանանց ներուժի ներառումն առաջ է բերում մարտահրավերներ. Փաշինյանի շնորհավանքը Մարտի 8-ի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մարտի 8-ի առթիվ և ուղերձում նշել, որ կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է, միաժամանակ՝ այդ ներգրավվածության մեծացումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն լինելով դրական գործընթաց՝ առաջ է բերում մի շարք անհանգստություններ և մարտահրավերներ:

Դրանցից առաջինը, վարչապետի կարծիքով, այն հանգամանքն է, որ «տղաների շրջանում որոշ ենթամշակույթների մի քանի տասնամյակի հետևողական ներդրման հետևանքով» աղջիկները կենտրոնացել են կրթության և աշխատանքի վրա՝ ձեռք բերել մրցակցային առավելություններ:

Կանանց ներուժի ներգրավումը, համոզված է Փաշինյանը, որպես պետության զարգացման կարևորագույն գործոն արդյունավետ կլինի, եթե տղամարդիկ նույնպես լիարժեք ներգրավված ու մրցունակ լինեն:

«Ընթացիկ պրոցեսներն ահազանգ են բոլորիս, այդ թվում՝ մայրերին ու հայրերին, որ մենք տղաների կրթության ու մրցակցայնության հարցերին նույնպես մեծ ուշադրություն դարձնենք, հակառակ դեպքում՝ կստացվի, որ մեր ներուժը կրկին լիարժեք չենք օգտագործում»,- շեշտել է վարչապետը:

Երկրորդ մարտահրավերը, վարչապետի խոսքով, տնտեսական կյանքում կանանց ակտիվացման պատճառով երեխա ունենալու համար ավելի ու ավելի քիչ «ժամանակ ունենալու» խնդիրն է, որ պետք է լինի ուշադրության և խորհրդածությունների կենտրոնում:

Փաշինյանը հավելել է, որ Մարտի 8-ը պետք է դիտարկվի որպես հանրային համերաշխության օր՝ անցյալում թողնելով սեռային մրցակցության, պայքարի և գերակայության մշակույթը, քանի որ այն «անկենսունակ է»:

«Հարգանքը, գնահատանքը, ստեղծարար ջանքերի, կրթության ու աշխատանքի քաջալերումն ավելի ու ավելի են ընդգծվում մեր կանանց ու տղամարդկանց հարաբերություններում, և սա քաջալերող է: Հենց այս հենքի վրա պետք է կառուցվեն մեր հանրային հարաբերությունները: Ի վերջո, Մարտի 8-ի ծաղիկներից անդին հայրենիք-պետությունն է, որը պիտի նույնքան ծաղկուն լինի, որքան Մարտի 8-ը»,- եզրափակել է Փաշինյանը։

Կառավարության հունվարի 16-ի նիստում Փաշինյանն ասել էր, որ ՀՀ-ում տղաների 60%-ին կյանքի մեկնարկի փուլում դնում ենք ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ՝ առաջացնելով նրանց մոտ ներքին թուլություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+