Բլոգեր Բելլա Բաբախանյանը կարող է ներկայանալ և ծանոթանալ բելառուսական կողմին արված հարցման հայտագրին, «Արմենպրեսի»-ին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ արձագանքելով Բաբախանյանի այն հայտարարությանը, թե կցանկանար ծանոթանալ իր վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի կողմից բելառուսական կողմին արված հարցման փաստաթղթերին։
Բլոգեր Բելլա Բաբախանյանը կարող է ներկայանալ և ծանոթանալ բելառուսական կողմին արված հարցման հայտագրին, «Արմենպրեսի»-ին՝ հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ արձագանքելով Բաբախանյանի այն հայտարարությանը, թե կցանկանար ծանոթանալ իր վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի կողմից բելառուսական կողմին արված հարցման փաստաթղթերին։
«ՀՀ տվյալ քաղաքացին կարող է ներկայանալ նախարարություն և անմիջականորեն ծանոթանալ Բելառուսի ԱԳՆ-ին ուղղված ՀՀ դեսպանության համապատասխան հայտագրին և դրան ստացված պատասխանին: Միաժամանակ, ինչպես համանման այլ դեպքերում, ընդունող երկրի հետ պաշտոնական հաղորդակցությանը զուգահեռ՝ Մինսկում ՀՀ հյուպատոսն իր գործառույթների շրջանակում մշտական կապի մեջ էր ձերբակալված ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամների հետ»,- ասել է Բադալյանը:
Փետրվարի 14-ին Բաբախանյանի ձերբակալության մասին հայտնել էր բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Փետրվարի 25-ին ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել էր Բաբախանյանի Հայաստան ժամանելու մասին և ասել, որ բլոգերին օգնելու համար գործարարն օգտագործել է իր բոլոր հնարավոր և հասանելի միջոցներն ու կապերը։
Մարտի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Երևանը պաշտոնական նոտայով դիմել էր Մինսկին՝ Բելառուսում բլոգեր Բաբախանյանի ձերբակալության կապակցությամբ և նշել. «ո՞վ է ջանքեր գործադրել բաց թողնելու համար, ո՞վ է դա ներկայացնում որպես իր ձեռքբերում, չգիտեմ։ Մեզ այդքան չի հետաքրքրում: Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օրից հետո բաց է թողնվելու»։
Մարտի 6-ին Բաբախանյանը Հայաստանի իշխանություններին անգործության մեջ էր մեղադրել և ընդգծել էր, որ հայրենիք է վերադարձել բացառապես Ծառուկյանի ջանքերի շնորհիվ: