Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:25

«Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ ձերբակալված 9 երկրպագուներն ազատ են արձակվել․ FAF

«Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ ձերբակալված 9 երկրպագուներն ազատ են արձակվել․ FAF

Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ մարտի 1-ին կայացած «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ ձերբակալված 9 երկրպագուներն ազատ են արձակվել, հայտնել է First Armenian Front (FAF) ֆան շարժումը։

FAF-ից հավելել են, որ նրանք ազատ են արձակվել երկրից չբացակայելու ստորագրությամբ։

Երկրպագուներն ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: Ձերբակալման մասին լուրն Armenia Today-ին հայտնել էին ՆԳՆ-ից։ Միջադեպի առնչությամբ ՔԿ-ն քրվարույթ էր նախաձեռնել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով-խմբ․)։

Մարտի 4-ին ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին հաստատել է, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, և 9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Մարտի 1-ին լրատվամիջոցներում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, որ երկրպագուների մի մասը խաղադաշտ էր մտել, իսկ որոշ ժամանակ անց կարմիրբերետավորները գետնին էին պառկեցրել նրանց։ Միջադեպից հետո ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Կարեն Շաբոյանը հայտնել էր, որ հրաժարվել է անդամությունից։  Մարտի 2-ին Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմել էր ՄԻՊ Անահիտ Մինասյանին և կոչ արել ոստիկանության գործողություններին  գնահատական տալ։ Նա հայտնել էր, որ երկրպագուների թվում նաև որդին է, որի նկատմամբ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել։

Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով ակցիաները մեկնարկել էին 2024 թվականի հոկտեմբերին, UEFA-ի Ազգերի լիգայի Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո, որին հաջորդել էր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկությունը, ֆան-շարժումների ներկայացուցիչները պահանջել էին Մելիքբեկյանի հրաժարականը: ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Ինքը՝ Մելիքբեկյանը, հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։

Փետրվարի 28-ին First Armenian Front ֆան շարժումը (FAF) հայտարարել էր, որ վերսկսում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+