Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:01

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Ձեզ ենք ներկայացնում շաբաթվա՝ փետրվարի 24-ից մարտի 2-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։

Խոյ

Այս շաբաթ աշխատավայրում կարող են առաջանալ մանր, հեշտությամբ լուծելի, բայց շատ ժամանակատար անախորժություններ՝ սեփական ուժերի և հմտությունների նկատմամբ անվստահության արդյունքում: Ձեր վերադասները, ըստ երևույթին, դեռ պատրաստ չեն աջակցել ձեր նոր գաղափարներին, բայց, այնուամենայնիվ, գտեք դրանք ներկայացնելու հնարավորություն: 

Ցուլ

Շաբաթը կբաժանվի երկու գրեթե հակառակ կեսի։ Երկուշաբթին կարող է լինել շաբաթվա ամենահաջող օրերից մեկը: Չորեքշաբթի գործնական հանդիպումները ցանկալի արդյունքներ չեն բերի: Շաբաթվա երկրորդ կեսին աստղերը ձեզ խոստանում են ակտիվ անձնական կյանք։

Երկվորյակ

Ազատություն տվեք ձեր ստեղծագործական «ես»-ին։ Կստանաք շահավետ առաջարկ: Ձեզ կուրախացնի անձնական կյանքը։ Սպասեք ռոմանտիկ ժամադրության կամ զվարճալի երեկույթի ընկերների հետ, որը կկազմակերպի ձեր սիրելին:

Խեցգետին

Այս շաբաթ ձեզանից կպահանջվի որոշումներ կայացնելու և առաջ գնալու ունակություն։ Արժե օգտվել ընկերների կամ գործընկերների օգնությունից, ինչն զգալիորեն կարագացնի աշխատանքը։ Շաբաթը հաջողություն է խոստանում գրեթե բոլոր նախաձեռնություններում։ Հանգստյան օրերը նվիրեք տունը կարգուկանոն, գեղեցկություն և մաքրություն հաստատելուն:

Առյուծ

Դուք հնարավորություն կունենաք ուղղել սխալները նույնիսկ նախքան դրանք նկատելը: Այնպես որ, զգույշ եղեք, ստուգեք ինքներդ ձեզ: Փորձեք չկորչել ձեր երևակայությունների մեջ․ եթե դրանք ժամանակին կապեք իրականության հետ, ապա ձեր ծրագրերին ոչինչ չի սպառնա: Մի մոռացեք մտերիմ մարդկանց մասին, նրանց այնքան անհրաժեշտ է ձեր ուշադրությունը և օգնությունը:

Կույս

Զգացմունքների հետ գործ ունենալու համար ձեզ հարկավոր է տոկունություն: Սուր արձագանքը կարող է ստիպել սխալներ թույլ տալ և դադարեցնել հարաբերությունները: Աշխատավայրում ամեն ինչ կանխատեսելի է և կայուն, բայց աշխատեք չձանձրանալ։ Հանգստյան օրերին ցանկալի է ավելի քիչ շփվել մարդկանց հետ, աշխատեք չծանրաբեռնվել կենցաղային հոգսերով:

Կշեռք

Այս շաբաթ ստեղծված իրավիճակը կնպաստի թյուրիմացությունների վերացմանը և թիմում ձեր հեղինակության ամրապնդմանը։ Երեքշաբթի ստացած առաջարկներն ընդունեք և փորձեք օգտագործել ինքներդ ձեզ համար առավելագույն օգուտով: 

Կարիճ

Այս շաբաթ արժե կենտրոնանալ սեփական ուժերի և հնարավորությունների վրա։ Հնարավոր են ուղևորություններ և գործուղումներ: Ուրբաթ ինչ-որ հաճելի նորություն կփոխի ձեր ծրագրերը, հհարկե, դեպի լավը։

Աղեղնավոր

Այս շաբաթ ցուցաբերեք դիվանագիտություն և համբերություն։ Մտածեք իրավիճակի մասին, նախքան այն հրապարակայնորեն քննարկելը: Աշխարհը ձեր ոտքերի տակ տեսնելու ցանկությունը հասկանալի է, բայց դուք դեռ պետք է փոքր-ինչ չափավորեք ձեր ախորժակը: Մի մոռացեք ձեր տան մասին, ցանկալի է ավելի շատ ժամանակ հատկացնել կարգի բերմանը, ազատվեք ավելորդ աղբից և հին իրերից:

Այծեղջյուր

Այս շաբաթ դուք հեշտությամբ գլուխ կհանեք ուրիշների խնդիրներից, իսկ ահա ձերը կարող է փակուղի մտնել։ Մտերիմ ընկերոջ խորհուրդը ձեզ չի խանգարի։ Կարևորն այն է, որ ավելի ուշադիր լինեք նոր գաղափարների նկատմամբ, նույնիսկ եթե առաջին հայացքից դրանք անհեթեթ են թվում: Շաբաթ օրը հնարավոր է անսպասելի, բայց հաճելի ուղևորություն կամ այց մի մարդու, ում վաղուց չեք տեսել:

Ջրհոս

Չնայած դժվարություններին և խոչընդոտներին, ձեր գործերը հաջողություն են գրանցում։ Անախորժությունները միայն նրա համար են, որ հաջողությունն ավելի ցանկալի լինի։ Չորեքշաբթի արժե որոշ ժամանակ ծախսել կատարված աշխատանքի վերլուծության վրա: Մի կարծեք, որ միշտ ճիշտ եք: Լսեք ուրիշի կարծիքը։ Վատ տրամադրությունը չպետք է որևէ մեկին ցույց տալ։

Ձկներ

Դուք պետք է զինվեք տոկունությամբ և համբերատարությամբ, աշխատավայրում իրավիճակը կարող է բարդ լինել։ Փորձեք շատ գումար չծախսել և մտածել ձեր խոսքերի և գործողությունների հետևանքների մասին: Հանգստյան օրերին հնարավոր է կոնֆլիկտ մտերիմների հետ, որում դուք պետք է պահպանեք արժանապատվությունն ու ինքնատիրապետումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+