Անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ ու առաջարկում են հեռավար պայմանագրեր՝ առանց իրական ապահովագրության, հայտնել է Կենտրոնական բանկը։
Ըստ հայտարարության՝ խաբեբաները տրամադրում են կեղծ կամ ավելի կարճ ժամկետով ԱՊՊԱ պայմանագրեր։
Գերատեսչությունը հորդորել է վստահել միայն ԿԲ-ի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություններին և գործակալներին, օգտվել միայն պաշտոնական կայքերից ու հավելվածներից։
ԿԲ-ն քաղաքացիներին ուղղորդել է ԱՊՊԱ պայմանագիր կնքել aswa.am կայքի միջոցով։