Երկքաղաքացիները կկարողանան Հայաստանում այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նա հավելել է, որ այս պահին ՆԳՆ-ի կողմից թեմայի վերաբերյալ շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն։
Հունվարի 4-ին ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ ՀՀ-ում երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը զանգվածաբար տուգանվում են։ Ըստ պատգամավորի՝ շատ ջավախահայեր վերջին տարիներին երկքաղաքացիություն են ստացել, սակայն Հայաստան մուտք են գործում վրացական անձնագրով և վարորդական վկայականով։