Փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է 8-10, երեկոյան՝ 0-2 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -1-ից +2 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 4-8 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 2-7 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 6-11 աստիճան։
Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-11, հովտային շրջաններում՝ 8-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից +3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-9 աստիճան տաքություն։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-9 աստիճան, հովտային շրջաններում՝ 7-11 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 7-11 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 1-5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 7-11 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է -1-ից +3, նախալեռնային շրջաններում՝ 7-10, հովտային շրջաններում 10-14 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 7-10 աստիճան տաքություն: