Հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է 5-7, երեկոյան՝ -1-ից 1 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -3-ից 1 աստիճան։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 2 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 1-3 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -2-ից 2 աստիճան։
Լոռու մարզում ցերեկը սպասվում է 1-5 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-6, հովտային շրջաններում՝ 5-7 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից 3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան, հովտային շրջաններում՝ 4-8 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 4-8 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 2-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 4-7 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է -2-ից 1, նախալեռնային շրջաններում՝ 4-7, հովտային շրջաններում 10-13 աստիճան։
Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 4-ից -1 աստիճան տաքություն: