Հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է 3-5, երեկոյան՝ 0-2 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -1-ից -4 աստիճան։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից +5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 1-3 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -1-ից -4 աստիճան։
Լոռու մարզում ցերեկն սպասվում է 1-3 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6, հովտային շրջաններում՝ 8-11 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան, հովտային շրջաններում՝ 5-8 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 5-8 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -1-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 4-6 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 0-ից -3, նախալեռնային շրջաններում՝ 2-5, հովտային շրջաններում 3-7 աստիճան։
Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 4-7 աստիճան տաքություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







