Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:42

Հանրայինը գովազդային միջոցներից կգերենացնի 200-300 մլն դրամ․ Դանիելյան

Հանրայինը գովազդային միջոցներից կգերենացնի 200-300 մլն դրամ․ Դանիելյան

Նախնական գնահատականներով Հանրային հեռուստաընկերությունը գովազդային միջոցներից կգերենացնի 200-300 մլն դրամ։ Այս ասին ԱԺ-ում ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

«Հանրային հեռուստաընկերության բյուջեն մոտ 6 մլրդ է։ 2014 թվականին, երբ փոփոխություններ տեղի ունեցան օրենքում, Հանրային հեռուստաընկերությունը մոտ 1.2 մլրդ դրամի կորուստ ունեցավ։ Նախնական գնահատականներով 200-300 մլն դրամով ընդամենը կավելանա գովազդից գեներացվող միջոցներով», — ասաց նախարարի տեղակալը։

Ըստ նրա՝ հիմնական նպատակը այդ գումարով հանրային հեռուստաըներության բոլոր մարտահրավերները լուծելը չէ։ Այդտեղ տեխնիկական վերազինման, եթերաժամանակի բազմազանության հարց կա։

«Այդ գումարը հեռու է բավարար լինելուց, որպեսզի մեր ակնկալիքները բարձր տեղեկատվական արժեք ներկայացնող հաղորդումների մասով արդարացվի»,- նշեց նա։

Առաջարկվող փոփոխությունները նախատեսում են առևտրային գովազդ հեռարձակելու իրավունքի վերականգնման հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը՝ 1 եթերաժամի համար 5 րոպե տևողությամբ։

Անվճար սոցիալական գովազդ կարող է լինել 00:00-ից 18:00-ն, իսկ 18:00-ից 00:00-ն՝ վճարովի սոցիալական գովազդ։

Առաջարկվող նախագծերը սահմանում են նաև Հանրայինով որոշակի գովազդների հեռարձակման արգելք, մասնավորապես՝ արգելվում է Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադել վիճախաղի, ոչ խաղարկային վիճակախաղի, խաղարկությամբ վիճակախաղի, համակցված վիճակախաղի, գովազդային վիճակախաղի, տոտալիզատորների ինտերնետ շահումով խաղերի և գիշերային ակումբների գովազդը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+