ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ստեղծված իրավիճակում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման և ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով դեսպանության կողմից ստեղծվել է էլ․հարցաթերթիկ։
«Այս օրերին բարձրաձայնվող տարաբնույթ խնդիրներով դեսպանությանը դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել հարցաթեթիկը՝ պատասխանելով ներառված բոլոր հարցերին։ Հարցաթերթիկի հղումը՝ https://clck.ru/Mx8HX ։
Ցանկացած դիմում մանրամասն ուսումնասիրվելու է մեր կողմից։ Լրացնելով հարցաթերթիկը՝ դիմողը համաձայնում է իր կողմից ներկայացված տվյալների մշակմանն ու ստուգմանը դեսպանության կողմից»,-նշվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Նշվում է նաև, որ էլ․հարցաթերթիկը կփոխարինի [email protected] էլ․հասցեի միջոցով դիմում-հայտեր ներկայացնելու անհրաժեշտությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







