Եթե արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը դեռ չի կարողացել լուծել այն խնդիրը, որի համար հայտարարված է եղել, տրամաբանական է, որ երեսուն օրով հնարավորություն է տրվում երկարաձգել այն: Այս մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ԱԺ հատուկ նիստի ժամանակ:
Ավինյանը նշեց, որ Մարուքյանի մեկնաբանսւթյունը մի փոքր նեղ է այն առումով, որ ստացվում է՝ թույլ չի տալիս արտակարգ դրության ժամկետը երկարաձգել, ինչը նախատեսված է օրենքով:
Մարուքյանի այն հարցին՝ պարետն իրավունք ունի՞ սահմանաակումներ մտցնելու վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր ընդունել, փոխվարչապետը նկատեց, որ արտակարգ դրության վերաբերյալ օրենքը բավական խնդրահարույյց և նեղ է:
«Մենք որոշակի օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես գալու, և բոլոր չլուծված հարցերը փորձելու ենք լուծել» ,- ասաց նա
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







