Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ապրիլի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 7-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԻՆ-ը նաև զգուշացնում է, որ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0…-2, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան ցուրտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







