Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:41

«Հայաստանում ավտորիտար ռեժիմ է»․ բռնաճնշումների դեմ ակցիա՝ ԵՄ գրասենյակի առջև

«Հայաստանում ավտորիտար ռեժիմ է»․ բռնաճնշումների դեմ ակցիա՝ ԵՄ գրասենյակի առջև

Եվրոպական միության գրասենյակի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Հայաստանի իշխանությունների բռնաճնշումների։ Բողոքի ակցիայի մասնակից, պետական ​​կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը հայտնել է, որ իրենց նպատակն է Հայաստանում տիրող իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցել ԵՄ ներկայացուցիչներին։ Նա վստահ է, որ «եվրոպացիներն իրենք ի վերջո կսկսեն հետաքրքրվել այս հարցով»։

«Հայաստանում տիրում է ավտորիտար ռեժիմ։ Քաղաքական բռնաճնշումները նոր երանգ են ստանում, որոնք ուղղված են խոսքի ազատության դեմ, այսինքն՝ լռեցնելու այն ակտիվ քաղաքացիներին, որոնք ընդդիմանում են առկա իշխանությունների որդեգրած քաղաքականությանը։ Եվ քանի որ այս իշխանությունները մեծ աջակցություն ունեն ԵՄ գրասենյակի և ԱՄՆ դեսպանատան կողմից, որոշեցինք ԵՄ գրասենյակ և ԱՄՆ դեսպանատուն նամակներ հանձնել, որոնք տեղեկացնում են, թե ինչպիսի դրսևորումներ ունեն քաղաքական բռնաճնշումները։ Այս նամակներով հորդորում ենք իրենց աջակցություն տվող կառույցներին, որպեսզի հետամուտ լինեն, որ իրենց աջակցությամբ, մեր համոզմամբ, ավտորիտար ռեժիմ չստեղծվի»,- նշել է Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում հանրապետությունում հաճախակի են դարձել ապօրինի քրեական գործերի, կալանավորումների դեպքերը։

«Մենք Նիկոլ Փաշինյանին ավտորիտար պոպուլիստ դիկտատոր ենք համարում։ Հենց ինքն է այս միջավայրն ստեղծողը և հենց իր ու իր ենթականերից է այդ քաղաքական հետապնդումների հրահանգը գալիս։ Այլապես՝ ոստիկանի խելքին ինչի՞ պիտի փչի մեզ ու մեր ընկերների, որոնք ընդամնեը քաղաքական ընդդիմախոս են, հետևից ընկնեն, ապօրինի զենքի թեմաներ կարեն այդ մարդկանց վրա»,- եզրափակել է բողոքի ակցիայի մասնակիցը։

Նոյեմբերի 7-ին Արդարադատության նոր նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Հայաստանում «զանգովի արդարադատություն» և քաղբանտարկյալներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+