ՄԱԿ հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ արձագանքելով գործընկեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կոչին՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ձեռք է բերել և Նախարարությանը տրամադրել 100 պլանշետ՝ այն դպրոցականների համար, ովքեր, COVID19 համավարակի պայմաններում, չունեին հեռավար ուսուցմանը մասնակցելու հնարավորություն:
«Ոչ ոք չպետք է անտեսվի։ Աշխատանքը շարունակվում է: Միասին մենք հաղթելու ենք»,- նշված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







