«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նոյեմբերի 2-7-ը թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքների պատճառով կգործեն չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ, Armenia Today-ին հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը 09:00-18:00-ն, իսկ նոյեմբերի 7-ին՝ 09:00-15:00-ն։
Հարցին, թե ինչ է լինելու այդ օրերին նախատեսված չվերթերի հետ, Մողրովյանը պատասխանել է, որ չվացուցակում փոփոխություններն արդեն իրականացվել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







