Հրշեջ-փրկարարները մարել են Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը, տուժածներ չկան, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 10։25-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին, ամբողջությամբ մարվել՝ 13։18-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







