Հայաստանում օգոստոսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է մինչև 36-38, երեկոյան՝ 29-31 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 28-33 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-30 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 34-36 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 25-28 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 29-33 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 31-36 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-30 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 33-37 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 38-39 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 37-38 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 29-31 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 36-39 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 36-39, նախալեռնային շրջաններում՝ 30-32 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 30-32 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







