Մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը, հայտնել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: Նա 21 տարեկան էր։ Կարատեի ֆեդերացիան մահվան պատճառը չի հայտնել։
Ալիսան Հայաստանի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն էր, ֆեդերացիայի լավագույն մրցավարներից, ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:
Կարատեի ֆեդերացիայից նշել են, որ մրցավարի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 20-ին՝ ժամը 17:00-ից, Կարմիր բլուր սգո սրահում (հասցե` ք. Երեւան, Չարբախ, Շիրակի 74/1):