Հայաստանի շրջանների զգալի մասում հուլիսի 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ցերեկն առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ։
Երևանում հուլիսի 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 30-32 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 22-24 աստիճան։ Գիշերը կդիտվի 18-20 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 18-23 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 25-27 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 17-22 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 17-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 21-26 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-31 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 31-33 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 30-33 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 19-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 31-33 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 29-33 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-24 աստիճան տաքություն։
Արցախում հուլիսի 20-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 25 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 20 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 3․7 մ/վրկ արագությամբ: