Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:52

Իշխանությունները որոշել են դպրոցում «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն»

Իշխանությունները որոշել են դպրոցում «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն»

Իշխանությունները որոշել են դպրոցում «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն»։ Կառավարությունն այս որոշումն ընդունել է հուլիսի 11-ին կայացած նիստում։

Նախագծի հիմնավորմամբ՝ պետական ​​կրթական ծրագրի 33-րդ կետում նշվում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մասին՝ որպես «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառի առարկա, սակայն առարկայի ներկայիս անվանումը չի ներառում կամ հստակ չի ներկայացնում պետականության գաղափարը, ուստի «Հայաստանի» բառն անհրաժեշտ է ամրագրել 35-րդ կետում՝ առարկայի անվամբ շեշտադրելով պետականության, դրա կարևորման գաղափարը սովորողների մոտ ամրապնդելու, պետականության ընկալումը սերմանելու նպատակով:

«Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը՝ պատմությունը ներկայացնելով իբրև այդ երկրի հավաքական ու կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ պատմության դասավանդումը պետք է առաջին հերթին ուղղված լինի պատմական իրադարձությունները ժամանակակից Հայաստանի տեսանկյունից վերլուծելուն ու ներկայացնելուն։

«Պետք է նշեմ, որ խոսքը գնում է ոչ թե առարկայի բովանդակության փոփոխության, այլև առարկայի բովանդակության ներկայացման մասին»,- ասել է Անդրեասյանը։

Հունվարի 22-ին ԿԳՄՍ նախարարությունն առաջարկել էր փոխել «Հայ ժողովրդի պատմություն» դպրոցական առարկայի անվանումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+